02/08/2018 12:08
Քոչարյանին անձնական երաշխավորություն տված պատգամավորների թիվը հասել է 45-ի
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն տված Ազգային ժողովի պատգամավորների թիվը հասել է 45-ի, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները։
Նշվում է, որ այս շաբաթվա ընթացքում պատգամավորների ստորագրությունները կհավաքվեն և միասնական փաստաթղթով կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազություն։
Նկատենք, որ առայժմ չի հստակեցվում՝ որ խմբակցություններից, որ պատգամավորներն են մասնակցել խորհրդարանում երեկ մեկնարկած ստորագրահավաքին։ Սակայն հայտնի է, որ Հանրապետական խմբակցության որոշ պատգամավորներ պատրաստակամություն էին հայտնել մասնակցել դրան։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է 2008-ին մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։