.jpg)
03/08/2018 14:02
Վիդալը շուտով «Բարսելոն» է տեղափոխվելու
«Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը շուտով «Բարսելոն» է տեղափոխվելու:
Ակումբները համաձայնության են եկել պայմանագրի վերաբերյալ: Հաղորդվում է, որ տրանսֆերը կարժենա 20-30 միլիոն եվրո:
Այժմ քննարկվում են պայմանագրի մանրամասները: