.jpg)
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը պետք է մերժվի. ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պնդում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբրեյալ նրա փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը վաղը պետք է մերժի։
«Կարծում եմ, որ փաստաբանների վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը կմերժի։ Գործի շահերից ելնելով ես գտնում եմ, որ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը, քանի որ դա միակ խափանման միջոցն է, որը ի զորու է պատշաճ պահել մեղադրյալի վարքագիծը», - Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկացրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
ՀՔԾ պետը նաև ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել քննչական գործողություններին, չի տվել ցուցմունքներ։
Նշենք, որ մարտի 1-ի գործով մեղադրյալներ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008-ին Երևանի կայազորի պետի տեղակալն էր։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ «Սահմանադրական կարգը բռնի տապալելը»։