08/08/2018 17:11
Հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն. Արցախի ՊԲ-ն հետևում է հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը
Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթուն, հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։
«Պայթյունին որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց: Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ:
Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայությունները աչալրջորեն վերահսկում են իրավիճակը և հետևում հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը»,-ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրությունում։