09/08/2018 12:24
«Ազատություն Քոչարյանին» գրությամբ պաստառ է հայտնվել Հանրապետության հրապարակում
Այսօր Հանրապետության հրապարակում, կառավարության նիստին զուգահեռ, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի ճակատային հատվածում փակցվել է «Ազատություն Նախագահին» գրությամբ խոշոր պաստառ՝ նկատի ունենալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Վերջինը, հիշեցնենք, Մարտի 1-ի գործով անազատության մեջ է և մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու մեջ։
Նկատենք, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Քոչարյանների փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը. փաստաբանները բողոքարկում էին երկրորդ նախագահին կալանավորելու մասին դատարանի որոշումը՝ այն համարելով անհիմն։