09/08/2018 14:15
Մանրամասներ՝ Հանրապետության հրապարակում ոտքերը մեխած քաղաքացու վիճակի մասին
Հանրապետության հրապարակի նստարանին ոտքերը մեխած քաղաքացի 42-ամյա Ա. Ե.-ն տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր, նրա վիճակը գնահատվում է բավարար, տեղեկացնում են հիվանդանոցի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, Ա. Ե.-ն անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել է, համապատասխան բուժօգնություն ցուցաբերվել է: Ներկա պահին նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում, քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար:
Ա.Ե.-ն բժիշկների ցուցումով կարիք ունի վիրակապության և վիրաբույժի հսկողության: