09/08/2018 13:20
Նախաքննական գաղտնիք է. ՀՔԾ պետը չի ասում՝ Հովիկ Աբրահամյանը հարցաքննվե՞լ է, թե ոչ
Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց ասել՝ արդյոք մարտի 1-ի գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցաքննվե՞լ է, թե ոչ։
«Նախաքննական գաղտնիք է», -բացատրեց նա։
Հարցին, թե մեղադրանք առաջադրվե՞լ է նրան, Խաչատրյանը պատասխանեց. «Ո՛չ, մեղադրանք չի առաջադրվել։ Ընդհանրապես, եթե որևէ անձի մեղադրանք առաջադրվի, կհայտնենք»։
Անդրադառնալով Աբրահամյանի եղբոր՝ երեկ ձերբակալված Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք առաջադրելուն, Խաչատրյանն ասաց, որ նա այժմ ունի կասկածյալի կարգավիճակ։
«Նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ», -ասաց Խաչատրյանը։