10/08/2018 17:15
Բացառել ծառայության ընթացքում թափթփված վերաբերմունքը. խորհրդակցություն Փրկարար ծառայությունում
Օգոստոսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, այն վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, մարտական պատրաստության դասընթացների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:
Հաշվետու ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 560 ահազանգ:
Ռուս-հայկական հումանիտար կենտրոնի ՀՀ կողմից տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը զեկուցել է, որ ավարտին են մոտենում Ռուսաստանից հրավիրյալ մասնագետի կողմից անցկացվող անտառային հրդեհների թեմայով դասընթացները և առաջիկայում նախատեսվում է փորձի փոխանակում կազմակերպել նաև Ռուսաստանի Դաշնությունում:
Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո՝ ծառայության տնօրենն անդրադարձավ առաջիկայում սպասվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, տվեց անհրաժեշտ ցուցումներ:
Ծառայության կանոնավոր աշխատանքը կազմակերպելու նպատակով՝ գնդապետ Նահապետյանը կրկին հանձնարարել է խստորեն հետևել կարգ ու կանոնի պահպանմանը, բացառել թափթփված վերաբերմունքը և հետևել, որպեսզի ծառայության ընթացքում չգրանցվեն համազգեստի խախտման դեպքեր: