13/08/2018 15:41
Սիրիայում բնակելի շենքում զենքի պահեստի պայթյունը 39 մարդու մահվան պատճառ է դարձել
Նվազագույնը 39 մարդ, այդ թվում 12 երեխա է մահացել Սիրիայի Իդլիբ նահանգի Սարմադ բնակավայրի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, տեղեկացնում է BBC.com-ը:
Հաղորդվում է, որ շենքում գտնվում է զենքի պահեստ, որը պատկանում է զենքի անլեգալ առքուվաճառքով զբաղվողներին:
Այս պահին մի քանի տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ:
Պայթյունի պատճառը դեռ պարզված չէ: