15/08/2018 14:40
Աֆղանստանում առնվազն 45 զինվորական է սպանվել թալիբների հարձակման հետևանքով
Աֆղանստանում անվտանգության ուժերի առնվազն 45 աշխատակից է սպանվել Բաղլանի նահանգում (երկրի հյուսիսարեւմտյան մաս) ռազմաբազայի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետևանքով, Twitter-ում հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության մի աղբյուրին, փոխանցում է ТАСС-ը:
Նրա տվյալով՝ գրոհի թիրախում եղել են զինծառայողներն ու ոստիկանության աշխատակիցները: