15/08/2018 15:56
Թուրքիան իրավական միջոցներ կձեռնարկի F-35-ի մատակարարումներից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում
Թուրքիան մտադիր է իրավական միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները փորձի խանգարել հինգերորդ սերնդի F-35 ամերիկան կործանիչների մատակարարումներին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը՝ ելույթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակում էր NTV հեռուստաալիքը:
«Թուրքիան ոչ միայն այն երկիրն է, որը F-35 է գնում, մենք նաև մասնակցում ենք այդ նախագծին: Մեր օդաչուներն արդեն ուսուցում են անցնում և սովորում են կառավարել այդ մեքենաները, բայց եթե հարկ լինի, մենք կդիմենք իրավական միջոցների: Բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի»,-նշել է նա: