.jpg)
16/08/2018 13:55
Դիեգո Կոստան՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի լավագույն ֆուտբոլիստ
«Աթլետիկոն» հաղթել է «Ռեալին» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում: Հանդիպումը կայացել է Տալլինում և ավարտվել Դիեգո Սիմեոնեի թիմի` լրացուցիչ ժամանակ տարած 4:2 հաշվով հաղթանակով:
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Իսպանացի հարձակվողը, հիշեցնենք, դուբլի հեղինակ է դարձել, ինչն «Աթլետիկոյին» թույլ է տվել խաղը տեղափոխվել լրացուցիչ ժամանակ:
Նշենք` Կոստայի առաջին գոլն ամենաարագն է եղել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի պատմության մեջ. իսպանացին այն հեղինակել է հանդիպման 50-րդ վայրկյանին:
«Աթլետիկոն» իր պատմության մեջ երրորդ անգամ է դարձել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր: Ավելի վաղ մադրիդցիներն այս մրցաշարում հաղթել են 2010 և 2012 թվականներին: Առաջին դեպքում հաղթել են «Ինտերին» (2:0), իսկ երկրորդ դեպքում` «Չելսիին» (4:1):