16/08/2018 09:31
Կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ. ԿԳ նախարար
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է արել ծնողներին չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ.
«Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:
Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար», - իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը: