«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է Մարկիզիոյի հեռանալու մասին
17/08/2018 13:31

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է Մարկիզիոյի հեռանալու մասին

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հեռացել է թիմից:
 
Թուրինյան ակումբը չի հստակեցրել, թե 32-ամյա ֆուտբոլիստը որտեղ է շարունակելու կարիերան: 
 
Մարկիզիոն «Յուվենտուսի» ակադեմիայի սան է և բացառությամբ «Էմպոլիում» վարձակալությամբ հանդես գալու շրջանը՝ կարիերան անցկացրել է թուրինյան ակումբում:
 
«Յուվենտուսի» կազմում Մարկիզիոն 7 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 4 անգամ՝ երկրի գավաթակիր, 3 անգամ՝ սուպերգավաթակիր: Իտալիայի նախորդ առաջնությունում Մարկիզիոն մասնակցել է 15 հանդիպման, դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:
 
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կլաուդիո Մարկիզիոյի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն» և «Նիսը»:
«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է Մարկիզիոյի հեռանալու մասին