17/08/2018 19:40
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակը հռչակեց ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին, 21-րդ դարի ագորա (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Հանրապետության հրապարակը հռչակեց որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին, 21-րդ դարի ագորա (ժողովրդական ժողով հին Հունաստանում)։
«Հեղափոխական այս հրապարակը հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին։ Սա նշանակում է, որ կառավարությունը ինչպես ձևավորվել է այս հրապարակում, սրանից հետո կառավարությունը հաշվետու է այս հրապարակին ու ենթարկվում է այս հրապարակին։ Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պետք է ժողովրդով հավքավենք այս հրապարակում ու կառավարությանը լիազորենք այս կամ այն գործողությունը», - հայտարարեց Փաշինյանը։
Դիմելով հրապարակում հավաքված ժողովրդին՝ Փաշինյանն ասաց, որ հենց ինքն է երկրի բարձրագույն ու միակ իշխանությունը Հայաստանում։
Բացի այդ, նա տեղեկացրեց, որ այսուհետև Հայաստանում երկրին վերաբերող բոլոր հարցերի ընդունման համար անցկացվելու են հանրաքվեներ։
«Առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ մարզային պետական կարևորագույն հարցերի վերաբերյալ ժողովուրդը իր ձայնն արտահայտի հանրաքվեի միջոցով։ Հանրապետության հրապարակը կարող է դառնալ մարդկության նորագույն ժամանակների, 21-րդ դարի ագորան։ Ահա այսպիսին է մեր երկրում տեղի ունեցած իրադարձության պատմական ու պատմագիտական նշանակությունը», - հայտարարեց Փաշինյանը։