6 ամսում երկիրը լքել է 51 հազար ՀՀ քաղաքացի, որից միայն ապրիլ-հունիսին` 48 հազար. Վերլուծություն

20/08/2018 11:21

6 ամսում երկիրը լքել է 51 հազար ՀՀ քաղաքացի, որից միայն ապրիլ-հունիսին` 48 հազար. Վերլուծություն


Քաղաքագետ Արմեն Մինասյանը վերլուծել է միգրացիայի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հրապարակումները և եզրակացրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքում հնչեցրած հայտարարությունները, թե Հայաստան ավելի շատ են գալիս, քան մեկնում, մեղմ ասած, իրականությանը չեմ համապատասխանում։

Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վարչապետի պաշտոնը ստանձնելուց 100 օր անց Նիկոլ Փաշինյանն իր ամենակարևոր ձեռքբերում է համարում արտագաղթի կանխումը.

«…Իմ վարչապետ ընտրվելուց հետո, սիրելի ժողովուրդ, ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան Հայաստանի Հանրապետությունից հեռանում են, ինչը, կարելի է ասել, համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ։ Ուրեմն, ուշադրություն, հրապարակում եմ պաշտոնական տվյալներ. այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ժամանել է 29986-ով ավելի շատ մարդ քան մեկնել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր 6000-ով, շուրջ 6000-ով։ Այս տարի եկածների թիվը ավելի է 29986-ով։ Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34000-ով ավելի օտարերկրացի»։ 

Նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ Նիկոլ Փաշինյանի պնդումները քննադատության չեն դիմանում: Եվ ահա՝ ինչու: 

Սահմանահատմամբ ուղևորահոսքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներն արտաքուստ գալիս են ապացուցելու Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե արտագաղթը դադարել է: Իսկապես, եթե 2017թ. առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին Հայաստանից մեկնածների և ժամանածների բացասական սալտոն -37 625 էր, ապա 2018-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշն իսկապես բարելավվել է մոտ 6 անգամ և կազմել -6 146 (Աղյուսակ 1):

Բայց իրականությունն այն է, որ տարվա առաջին եռամսյակում, երբ կառավարությունը գլխավորում էր Կարեն Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը հեռու էր իր վարչապետությունից ճիշտ այնքան, որքան այսօր, այդ ցուցանիշը բարելավվել է մոտ 28 անգամ, իսկ Փաշինյանի կառավարման օրոք սկսել է վատթարանալ: 

Բայց առաջ անցնել չարժե: Փորձենք հերթով վերլուծել միգրացիայի ու տուրիզմի վիճակը տարվա առաջին 6 ամսում: 

Իհարկե, անշնորհակալ գործ է տարվա կեսին, այն էլ՝ եռամսյա ժամանակահատվածի կտրվածքով, խոսել միգրացիայի կամ տուրիզմի ծավալների մասին, քանզի դրանք սեզոնայնության գործոնով էականորեն փոփոխական են, այդուհանդերձ գործող վարչապետի սին պնդումներից հետո ստիպված ենք որոշակի վերլուծություն կատարել և հասկանալ, թե ինչն ինչոց է: 

Կարապետյանի կառավարության արդյունքների յուրացումը միակ մեթոդաբանական սխալը չէ միգրացիայի ոլորտում քարոզչության մեջ: Գլխավոր սխալը, որ թույլ են տալիս Փաշինյանն ու իր թիմը, միգրացիայի և տուրիզմի ցուցանիշների միահյուսումն է, ինչի արդյունքում ստացվում է, որ Հայաստանից արտագաղթ չկա: Մինչդեռ պարզվում է, որ ՀՀ քաղաքացի, ավելի ճիշտ՝ ՀՀ փաստաթղթերով երկրից դուրս եկածները շատ ավելի շատ են, քան ժամանածները:

Այսպես, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2018-ի առաջին կիսամյակում Հայաստանից ՀՀ փաստաթղթերով մեկնել է 839.0 հազար մարդ, ժամանել է 788.2 հազար մարդ: Այլ կերպ ասած՝ մոտ 50.8 հազար ՀՀ քաղաքացիներ դուրս են եկել երկրից և չեն վերադարձել: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանցից 2.7 հազարը Հայաստանից հեռացել է նախկին կառավարության օրոք, իսկ 48.1 հազարը Նիկոլ Փաշինյանի: Հատկանշական է, որ բացասական սալտոն Կարեն Կարապետյանի օրոք անցած տարվա համեմատ բարելավվել էր մոտ 82 տոկոսով, իսկ  ահա Փաշինյանի կառավարման օրոք այն կրկին վատթարացավ (տես Աղյուսակ 2): 

Բոլոր դեպքերում հարկ է փաստել, որ ՀՀ մոտ 50 հազար քաղաքացիներ այս տարի ևս հեռացել են երկրից և պարզ չէ մինչև տարվա վերջ կվերադառնա՞ն, թե՞ նրանց բանակը կհամալրվի: 

Ինչ վերաբերում է Հայաստան ժամանած օտարերկարցիներին, ապա այս հարցում ևս գործող իշխանության քարոզչությունը սին է:

Բանն այն է, որ արձանագրված ցուցանիշները, որ հիմնականում պայմանավորված են ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տեղ գտած իրողություններով, որևէ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հետ: Այսպես՝ Փաշինյանը պնդում է օտարերկրացիների մուտքերի աճի մասին, վկայակոչելով 34000 թիվը, բայց չի խոստովանում, որ առաջին կիսամյակի կտրվածքով պաշտոնական թիվը 75 000-ն է, ինչն ավելին է նախորդ տարվա նույն ցուցանիշից, մոտ 12 տոկոսով, և այդ ցուցանիշի ապահովման մեջ առյուծի բաժինը՝ մոտ 38 000 գրանցվել է մինչ հեղափոխությունը (տես՝ Աղյուսակ 3): Ըստ որում՝ Կարեն Կարապետյանին հաջողվել էր Հայաստան օտարեկրացիների այցելության ցուցանիշը բարելավվել մոտ 18 տոկոսով, իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կոտրել աճի այդ տեմպը՝ նվազեցնելով մինչև 8 տոկոսի: Ի դեպ կարծիք կա, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ցուցանիշի բարելավումը ևս պայմանավորված է նախկին իշխանության որոշումներով, քանի որ օտարերկրացիների՝ մասնավորապես ՌԴ քաղաքացիների այցելությունները պայմանավորված են մուտքի ռեժիմի ազատականացմամբ, ինչը ոչ մի կերպ Փաշինյանի հետ կապ չունի: 

Ինչ վերաբերում է օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալին, ապա Փաշինյանի կառավարությունը նախ պետք է հոգ տանի, որպեսզի Քաղավիացիայի վարչությունը, Միգրացիայի պետական գործակալությունը և Ազգային վիճակագրական ծառայությունն այս հարցում ընդհանուր հայտարարի գան (բոլոր երեքի սքրինները կցված են նյութին): Բայց բոլոր դեպքերում, եթե հիմք ընդունենք ԱՎԾ հրապարակած տվյալները, ապա իրոք 2018-ին ուղևորափոխադրումներն ավելացել են: Բայց զավեշտն այն է, որ առաջին եռամսյակում աճի տեմպերն ավելի բարձր են եղել, քան երկրորդ եռամսյակում: Ասել է թե՝ սա ևս Կարեն Կարապետյանի արձանագրած արդյունքն է ու դրա իներցիան (տես աղյուսակ 4): Ըստ որում՝ աճը հիմնականում պայմանավորված է «Շիրակ»օդանավակայանի ցուցանիշներով, ինչն էլ իր հերթին՝ մասնագետները պայմանավորում են միջինասիացի գաստարբայթերների մեկօրյա այցելություններով:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից յուրացնում է տուրիզմի ու ավիափոխադրումների ոլորտում Կարեն Կարապետյանի կառավարության գրանցած հաջողությունները, իսկ մյուս կողմից՝ երկիր ժամանած զբոսաշրջիկների քանակը մանիպուլացնելով փորձում է թաքցնել արտագաղթի փաստը»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն Այսօր, 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ Այսօր, 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Այսօր, 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին Այսօր, 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Այսօր, 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար Այսօր, 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում Այսօր, 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ Այսօր, 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան Այսօր, 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում Այսօր, 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս Այսօր, 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Այսօր, 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am Այսօր, 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ Այսօր, 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը Այսօր, 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ Այսօր, 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը Այսօր, 10:12 Արցախի հերոս Կարեն Ջալավյանը (Քյոխ) առաջին անգամ խոսում է 44-օրյա պատերազմի ընթացքի մասին (Տեսանյութ) Այսօր, 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց Այսօր, 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը Այսօր, 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Այսօր, 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից Այսօր, 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում 02/05/2024 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել 02/05/2024 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) 02/05/2024 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից 02/05/2024 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին 02/05/2024 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին 02/05/2024 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են 02/05/2024 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը 02/05/2024 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ 02/05/2024 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին 02/05/2024 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին 02/05/2024 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին 02/05/2024 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) 02/05/2024 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) 02/05/2024 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) 02/05/2024 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը 02/05/2024 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել 02/05/2024 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ 02/05/2024 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան 02/05/2024 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին 02/05/2024 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք 02/05/2024 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել 02/05/2024 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին 02/05/2024 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF 02/05/2024 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes 02/05/2024 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 02/05/2024 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ 02/05/2024 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 02/05/2024 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին 02/05/2024 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում 02/05/2024 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am 02/05/2024 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 02/05/2024 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են 02/05/2024 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ 02/05/2024 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին 02/05/2024 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ 02/05/2024 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) 02/05/2024 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» 02/05/2024 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան 02/05/2024 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան 02/05/2024 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 02/05/2024 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում 02/05/2024 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) 02/05/2024 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան 02/05/2024 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է 02/05/2024 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) 02/05/2024 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) 02/05/2024 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) 02/05/2024 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 02/05/2024 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է 02/05/2024 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում 02/05/2024 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 02/05/2024 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» 02/05/2024 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին 02/05/2024 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան 02/05/2024 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) 02/05/2024 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին 02/05/2024 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր 02/05/2024 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը 02/05/2024 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով

Տվյալ բաժնի վերջին նյութերը