22/08/2018 14:03
Պառակտման մասին խոսք չկա. Փաշինյանը՝ «Ելք» դաշինքում իրավիճակի մասին
Պառակտման եզրի մասին «Ելք»-ում խոսք չկա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով դիտարկմանը, որ դաշինքը պառակտման եզրին է:
«Պարզապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է այլ ֆորմատով, «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ այլ: Փաստն եմ արձանագրում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ՔՊ ցուցակն ավագանու ընտրություններում կգլխավորի դերասան Հայկ Մարությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների միացյալ ցուցակը՝ Արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը: