«Սևիլյան» հետաքրքրվում է Մարսյալով
24/08/2018 20:11

«Սևիլյան» հետաքրքրվում է Մարսյալով

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալը հայտնվել է «Սևիլյայի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է Marca-ն:

Իսպանական ակումբը մինչև տրանսֆերային պատուհանի փակումը ցանկանում է հարձակողական դիրքի ֆուտբոլիստ ձեռք բերել, ուշադրության կենտրոնում 22-ամյա հարձակվողն է, որն անգլիական ակումբում հազվադեպ է խաղային ժամանակ ստանում:

 

«Սևիլյան» հետաքրքրվում է Մարսյալով