.jpg)
24/08/2018 14:36
Կական Մեսսիին և Ռոնալդուին չի ընդգրկել Ոսկե գնդակի հավակնորդների թվում
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է «Ոսկե գնդակի» համար ընթացող պայքարի մասին, որն ամեն տարի շնորհվում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին:
«Ով կստանա «Ոսկե գնդա՞կը». այս տարի Մոդրիչը տպավորիչ արդյունքներ է գրանցել` հաղթելով Չեմպիոնների լիգայում և մասնակցելով աշխարհի առաջնության եզրափակչին:
Նա ֆուտբոլիստ է, ով դաշտում շոու է կազմակերպում, ինչպես նաև ղեկավարում է թիմի խաղը: Մբապեն ևս ուժեղ է և նրա ամբողջ կարիերան դեռ առջևում է: Ապագան նրանը կլինի», - Կակայի խոսքերն է փոխանցում AS-ը հղում անելով La Gazzetta dello Sport-ին:
Կական, ով «Ոսկե գնդակը» ստացել է 2007 թվականին, դարձել է այս մրցանակի վերջին դափնեկիրը երկարատև ժամանակաշրջանից առաջ, որի ընթացքում այն նվաճել են միայն Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
Կական հայտնի է «Սան-Պաուլուում», «Միլանում», «Ռեալում» և «Օռլանդո Սիթիում» իր ելույթներով: 2017 թվականի դեկտեմբերին նա հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան 35 տարեկանում ավարտելու մասին: