.jpg)
24/08/2018 10:27
Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, չնայած մենք երկու պարտություն ենք կրել. Մխիթարյանն «Արսենալի» անհաջողությունների մասին
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է իր և թիմի հասցեին քննադատությանը:
«Ես ինքս իմ ամենամեծ քննադատն եմ, լրացուցիչ քննադատության կարիք չեմ զգում: Ես լավ գիտեմ, թե ինչ կարող եմ տալ թիմին և այն, ինչ է թիմը տալիս ինձ: Չգիտեմ, թե ինչու են մարդիկ այդքան հաճախ քննադատում: Ես ուշադրություն չեմ դարձնում դրա վրա, քանի որ ես ինքս գիտեմ` լավ խաղացել եմ, թե ոչ:
Այժմ մենք ունենք նոր մարզիչ, փորձում ենք սովորել իր փիլիսոփայությանը և պահանջներին: Մրցաշրջանի սկիզբը դժվար էր, մենք հանդիպեցինք «Մանչեսթեր Սիթի» և «Չելսի» նման լավ թիմերի հետ, սակայն Պրեմիեր Լիգայում թույլ մրցակիցներ չկան: Սա ֆուտբոլ է: Մենք պետք է դրականորեն տրամադրվենք և աշխատենք՝ արդյունքները կգան:
Մենք ճնշում չենք զգում և կարծում եմ, որ ինչ-որ բան սխալ է: Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, չնայած մենք երկու պարտություն ենք կրել», - ասել է Մխիթարյանը: