Դևիդ Բեքհեմը կարող է զրկվել վարորդական իրավունքից՝ արագ ընթանալու համար
25/08/2018 15:37

Դևիդ Բեքհեմը կարող է զրկվել վարորդական իրավունքից՝ արագ ընթանալու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները չպահելու համար, հայտնում է Daily Mail-ը:
 
Աղբյուրի փոխանցմամբ` այս տարվա հունվարին ֆուտբոլիստն իր «Bentley» մակնիշի ավտոմեքենայով Լոնդոնի հարավային ուղղությամբ ընթացել է ժամում 59 մղոն արագությամբ: Այդ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը ժամում 40 մղոն է: Խախտումն արձանագրվել է արագաչափ տեսախցիկի օգնությամբ:
 
Բեքհմեմը չի ընդունում իր մեղքը: Այս գործով լսումները կկայանան օգոստոսի 28-ին Լոնդոնի դատարաններից մեկում: Եթե նախկին ֆուտբոլիստը մեղավոր ճանաչվի, ապա տուգանք կվճարի և կզրկվի վարորդական իրավունքից:
Դևիդ Բեքհեմը կարող է զրկվել վարորդական իրավունքից՝ արագ ընթանալու համար