.jpg)
29/08/2018 18:30
Մոուրինյուն կարող է հեռացվել, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվի «Բարնլիին»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է հեռացվել, եթե իր թիմը պարտվի ԱՊԼ-ի 4-րդ տուրի` «Բարնլիի» հետ սեպտեմբերի 2-ին կայանալիք խաղում, հայտնում է Daily Mail-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի մեկնարկում անցկացրած երեք խաղից երկուսում պարտվել է:
ԱՊԼ-ի 2-րդ տուրում մանկունիացիները հյուրընկալվելիս զիջել են «Բրայթոնին» (2:3), իսկ հետո ջախջախիչ հաշվով պարտվել «Տոտենհեմին» (0:3):
Մոուրինյուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը: Աղբյուրի փոխանցմամբ, պաշտոնանկության դեպքում ակումբը պորտուգալացի մասնագետին 13 մլն եվրո կվճարի` պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար: