29/08/2018 14:10
Թրամփը ՀԴԲ-ին և ԱՆ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Քլինթոնի փոստը կոտրելու կապակցությամբ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Հետաքննությունների դաշնային բյուրոյին և արդարադատության նախարարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել այն տեղեկատվության կապակցությամբ, թե ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական նամակագրությունը հափշտակվել է Չինաստանի ընկերության կողմից:
Համապատասխան հաղորդագրությունը պետության ղեկավարը տեղադրել է Twitter-ի իր էջում, փոխանցում է ТАСС-ը:
«Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակները, որոնցից շատերը բովանդակել են գաղտնի տեղեկատվություն, «կոտրանքի» են ենթարկվել Չինաստանի կողմից: Ավելի լավ է՝ հաջորդ քայլը լինի ՀԴԲ-ի և ԱՆ-ի կողմից, հակառակ դեպքում, նրանց մյուս բոլոր սխալներից հետո, դրանց նկատմամբ վստահությունն ընդմիշտ կվերանա», - գրել է Թրամփը:
Երեքշաբթի the Daily Caller-ը հայտնել է, որ Չինաստանի ընկերությունը, որը լեգալ գործում է Վաշինգտոնում, կարողացել է մուտք գործել Հիլարի Քլինթոնի անձնական սերվեր, երբ նա 2009 – 2013 թվականներին զբաղեցնում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը: