Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ
29/08/2018 16:46

Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։

Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։

Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ