30/08/2018 20:00
Acer-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ և թեթև նոթբուքը
Acer ընկերությունը Բեռլինում ներկայացրել է Swift 7 նոթբուքի նոր տարբերակը՝ անվանելով այն աշխարհի ամենաբարակն ու թեթևը:
Այն ունի ընդամենը 10 մմ հաստություն: Նոթբուքը հագեցած է 8-րդ սերնդի 5 Վտ հզորությամբ Intel Core i7 պրոցեսորով, իսկ դիսփլեյը զբաղեցնում է պատյանի 92 տոկոսը:
Այն կշռում է 1 կգ-ից էլ պակաս: Ընկերությունից տեխնիկական բնութագիրը դեռ չեն բացահայտնում, նաև չի հաղորդվում, թե երբ վաճառքի կհանվի: