Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
31/08/2018 13:17

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 31-ին տոնում է ծննդյան օրը: Այսօր Ռ. Քոչարյանը դարձավ 64 տարեկան:

ՀՀ նախկին նախագահին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ», - ասվում է Կրեմլի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ