.jpg)
Միայն ՆԱՏՕ-ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել ու դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ, անհեռատեսական է. Քոչարյան
Երբ իշխանությունը փորձում է ամեն անգամ շեշտել այդ հարաբերությունների լավ լինելը, նշանակում է, որ խնդիրներ կան, նույնիսկ կարիք չպիտի առաջանա դրա մասին այս հաճախականությամբ խոսելու, Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք անընդհատ փորձում արդարանալ։ Եղան հայտարարություններ ռուսական կողմից, եղան հայտարարություններ Հայաստանից, և ես կարծում եմ, բավարար չափով չի գնահատվում այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը: Այս տարածաշրջանում մեզ բարեկամ երկրների նկատմամբ Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցներ են կիրառվում», - ասել է նա:
Քոչարյանընաև անդրադարձել է Հայաստանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ նշելով, որ իր համար անհասկանալի է՝ ինչու Հայաստանն այս մակարդակով պետք է մասնակցի դրան.
«Պետք է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, այստեղ երկու կարծիք չկա, բայց այդ մակարդակով մասնակցել այն պարագայում, երբ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները զրոյական մակարդակում են, և միայն ՆԱՏՕ-ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել ու դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ, չեմ կարծում, որ սա հեռատեսական է», - նշել է նա։
Խոսելով ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հեռանկրաներից՝ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի համար շատ մեծ շուկա է բացվել, մինչդեռ մեզանից է կախված այդ շուկայում մեր տեղը կունենանք, թե՞ ոչ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: