Նավթի համաշխարհային գներն աճում են
31/08/2018 13:52

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը: 

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,41 դոլարով՝ հասնելով մինչև 77,7 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 0,74 դոլարով և կազմում 70.25 դոլար մեկ բարելի դիմաց:
 

Նավթի համաշխարհային գներն աճում են