«Ժամանակ». Սեպտեմբերի 8-ին ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացուցչական կոնֆերանս կազմակերպել
31/08/2018 09:30

«Ժամանակ». Սեպտեմբերի 8-ին ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացուցչական կոնֆերանս կազմակերպել

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացուցչական կոնֆերանս կազմակերպել, որին հրավիրված են լինելու նաև արտասահմանյան հյուրեր:

Այդ կոնֆերանսի ժամանակ խոսվելու է ինչպես Երևանի, այնպես էլ` Հայաստանի զարգացման հեռանկարային ծրագրերի մասին, ներկայացվելու են Հայաստանի տնտեսության զարգացմանը ուղղված մի քանի խոշոր ներդրումային նախագծեր, որոնց մի մասը՝ օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ»:

«Ժամանակ». Սեպտեմբերի 8-ին ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացուցչական կոնֆերանս կազմակերպել