.jpg)
03/09/2018 16:28
Դոնարումա. Մեր նպատակն է «Միլանին» վերադարձնել Չեմպիոնների Լիգա
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պատմել է իտալական ակումբի կազմում իր գլխավոր նպատակի մասին.
«Մենք հիանալի թիմ ունենք: Ցանկանում էինք հաղթել «Ռոմային» և մեզ մոտ դա ստացվեց:
Մեր նպատակն է «Միլանին» վերադարձնել այնտեղ, որտեղ իր տեղն է` Չեմպիոնների լիգա, և մենք ամեն ինչ կանենք դրա համար; Ես միշտ ընդունում եմ քննադատությունը:
Ես հանգիստ տղա եմ, ով միշտ ներդնում է իր ողջ ուժերը մարզումների ժամանակ: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա հիանալի է այստեղ վերադառնալը: Հիմա մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի Իտալիային վերադարձնենք համաշխարհային ֆուտբոլում իր երբեմնի դիրքին», - Դոնարումայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն: