.jpg)
04/09/2018 12:41
«Բարսելոն». Մեսսին լավագույնն է
ՖԻՖԱ-ն անվանել է տարվա լավագույն խաղացողների եռյակը, որոնք հավակնում են The Best մրցանակին:
Նրանց շարքում չի հայտնվել «Բարսելոնի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Վերջին անգամ Մեսսին եռյակում չէր հայտնվել 2006 թվականին
«Բարսելոնն» աջակցություն է հայտնել հարձակվող Լիոնել Մեսսիին, որը տարվա լավագույն խաղացողի The Best մրցանակաբաշխության դափնեկիրների եռյակում չէ:
««Բարսայի» երկրպագուների համար հարցեր չկան. Մեսսին լավագույնն է: Վերջ», - ասվում է կատալոնական ակումբի Twitter-ում: