04/09/2018 20:10
Ռուսաստանը Google-ին նախազգուշացրել է չմիջամտել ընտրություններին
Ռուսաստանի Դաշնության դատախազությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու «Ռոսկոմնադզոր»-ը նախազգուշացրել են Google տեխնոլոգիական ընկերությանը Ռուսաստանում կայանալիք ընտրություններին միջամտելու անթույլատրելիության մասին, հայտնում է Gazeta.ru-ն:
«Ռոսկոմնադզոր»-ի փոխնախագահ Վադիմ Սուբոտինը պատմել է, որ «տասնյակ մասնագիտացված յութուբյան ալիքներ» զանգվածաբար կոչ են անում խախտել ռուսական օրենսդրությունը:
Պաշտոնյան մանրամասնել է, որ Google-ին արդեն համապատասխան նամակ է ուղարկվել: