Ավարտվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը. նախարար
04/09/2018 11:19

Ավարտվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը. նախարար

Ավարտվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
 
«Հաջողությամբ իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանպարհների բարելավման ծրագրերը», - հայտարարեց նախարարը։
 
Նա նշեց, որ ընթացքի մեջ են նաև շուրջ 62.3 կմ ընդհանուր երկարությամբ 10 ճանապարհի վերականգնման աշխատանքները։ Ծախսվել է 3.1 մլրդ ՀՀ դրամ կամ 2018 թ. համար նախատեսված ծավալի 50 տոկոսը։
Ավարտվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը. նախարար