.jpg)
04/09/2018 13:03
Ֆեդերերն անակնկալ կերպով պարտվել է աշխարհի 55-րդ ռակետին US Open-ի 4-րդ շրջանում
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի կարողացել դուրս գալ US Open-ի քառորդ եզրափակիչ` 4 սեթում անակնկալ կերպով պարտվելով Ավստրալիայի ներկայացուցիչ Ջոն Միլմանին 6:3, 5:7, 6:7 (7:9), 6:7 (3:7):
Հանդիպումը տևել է 3 ժամ 34 րոպե: Հատկանշական է, որ Ջոն Միլմանն աշխարհի 55-րդ ռակետն է:
ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու համար Միլմանը կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի հետ:
US Open 2018-ը կավարտվի սեպտեմբերի 9-ին: Մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի թենսիստ Ռաֆայել Նադալն է: