Խամեսը կարող է «Արսենալ» տեղափոխվել
05/09/2018 15:23

Խամեսը կարող է «Արսենալ» տեղափոխվել

«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», կարող է «Արսենալ» տեղափոխվել,  հայտնում է Calciomercato-ն:

Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները մտադիր են 50 մլն եվրո ծախսել տրանսֆերի վրա: Իսպանական ակումբի ղեկավարները դեմ չեն նման գործարքին և պատրաստ են դիտարկել լոնդոնյան ակումբի առաջարկը:
Խամեսը «Բավարիայում» հանդես է գալիս 2017 թվականից:

Խամեսը կարող է «Արսենալ» տեղափոխվել