Կոնյակ արտադրող գործարաններից մի քանիսի հետ կքննարկվի մթերման գինը վերանայելու հարցը. Արթուր Խաչատրյան
05/09/2018 14:28

Կոնյակ արտադրող գործարաններից մի քանիսի հետ կքննարկվի մթերման գինը վերանայելու հարցը. Արթուր Խաչատրյան

Արմավիրի մարզպետարանում խաղողի մթերման գների դեմ բողոքող խաղողագործների քննարկմանը միացավ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ բերքը կմթերվի խելամիտ գնով ու քանակով. «Վճարումները ականալում ենք, որ ամենուշը մինչև դեկտեմբերի վերջ կլինի»:

Նրա խոսքով՝ կլինեն հանդիպումներ կոնյակ արտադրող գործարաններից մի քանիսի հետ և քննարկումներ կծավալվեն կառավարության հետ:

«Այսօր մենք գնի մասին կխոսենք», - նշեց նա:

Երեկվանից խաղողագործները պահանջում են վերանայել մթերման դիմաց իրենց վճարվող գումարը: Նրանք պնդում են, որ նախապես իրենց առաջարկվել է կիլոգրամի դիմաց 160 դրամ, մինչդեռ այս պահին նրանց առաջարկվում է վճարել առավելագույնը 140 դրամ:

 

Կոնյակ արտադրող գործարաններից մի քանիսի հետ կքննարկվի մթերման գինը վերանայելու հարցը. Արթուր Խաչատրյան