.jpg)
05/09/2018 13:50
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը չի մեկնի Բաքու. Ադրբեջանը հրաժարվել է անվտանգությունն ապահովող երաշխիքներ ներկայացնել
Ձյուդոյի Հայաստանի Հանրապետության հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018 թվականի սեպտեմբերի 20-ից 27-ը Ադրբեջանում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից։
Ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ: