Ռոնալդուն «Յուվենտուսի» մարզմանը ներկայացել է աչքերի տակ կապտուկներով (Լուսանկարներ)
06/09/2018 12:15

Ռոնալդուն «Յուվենտուսի» մարզմանը ներկայացել է աչքերի տակ կապտուկներով (Լուսանկարներ)

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ` սեպտեմբերի 5-ին մասնակցել է թուրինյան թիմի մարզմանն այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն միացել իրենց հավաքականներին: Ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է մարզման լուսանկարները, որոնցում կարելի է նկատել, որ պորտուգալացի ֆուտբոլիստի ձախ աչքի տակ կապտուկ կա: 
 
Ամենայն հավանականությամբ, կապտուկն առաջացել է Իտալիայի առաջնության 3-րդ տուրի` «Պարմայի» հետ խաղի դրվագներից մեկում դեմքին ստացված ցավալի հարվածի արդյունքում (2:1):
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն չի ընդգրկվել Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակում` սեպտեմբերյան խաղերին մասնակցելու համար: Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հայտնել է, որ Կրիշտիանուն հավաքական չի հրավիրվել, քանի որ դեռևս ադապտացիոն շրջան է անցնում թուրինյան ակումբում:
 
 
Պորտուգալիայի հավաքականն այսօր` սեպտեմբերի 6-ին, ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հետ, իսկ Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 10-ին կմրցի Իտալիայի ընտրանու հետ:
Ռոնալդուն «Յուվենտուսի» մարզմանը ներկայացել է աչքերի տակ կապտուկներով (Լուսանկարներ)