Մոդրիչ. Ռոնալդուն շնորհավորել է ինձ ՈՒԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու կապակցությամբ
07/09/2018 18:34

Մոդրիչ. Ռոնալդուն շնորհավորել է ինձ ՈՒԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու կապակցությամբ

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու հավանականության մասին: Մրցանակին հավակնում է նաև Մոդրիչի նախկին թիմակիցը՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն.
 
«Ուրախ եմ, որ հավակնորդների թվում եմ: Տեսնենք, թե ով կստանա մրցանակը: Անհատական մրցանակները կարևոր են, սակայն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունեն թիմային տիտղոսները:
 
Ես լավ հարաբերություններ ունեմ Ռոնալդուի հետ: ՈւԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո խոսել եմ Կրիշտիանուի հետ: Նա ինձ շնորհավորական հաղորդագրություն է գրել և հույս հայտնել, որ շուտով կհանդիպենք: Կրկնում եմ՝ մենք լավ հարաբերություններ ունենք և դրանք կպահպանվեն՝ անկախ նրանից, թե մարդիկ ինչեր են խոսում», - Մոդրիչի խոսքը մեջբերել է L’Équipe-ն՝ հղում անելով RTP-ին։
Մոդրիչ. Ռոնալդուն շնորհավորել է ինձ ՈՒԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու կապակցությամբ