«Ժամանակ». ԲՀԿ համաժողովը կանցկացվի Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում
07/09/2018 09:57

«Ժամանակ». ԲՀԿ համաժողովը կանցկացվի Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում

«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին նախատեսված ԲՀԿ համաժողովը տեղի է ունենալու այսօր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Համաժողովի ժամանակ ներկայացվելու է այն նախընտրական ծրագիրը, որով ԲՀԿ-ն պատրաստվում է գնալ Երևանի ավագանու ընտրություններ:

«Ինչպես նշել ենք, համաժողովին մասնակցելու են նաև օտարերկրյա ներդրողներ, ովքեր հայտարարելու են, թե ինչ ներդրումներ են կատարելու Երևանի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԲՀԿ հաջողության դեպքում», - գրել է թերթը:

«Ժամանակ». ԲՀԿ համաժողովը կանցկացվի Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում