.jpg)
08/09/2018 12:44
Մանջուկիչը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ
«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ՝ այն նախատեսված է մինչև 2020 թվականը:
Ակումբի ղեկավարությունը դեռ չի շտապում նոր պայմանագիր առաջարկել 32-ամյա հարձակվողին:
Հիշեցնենք, որ վերջերս Մանջուկիչը հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին: