Փաշինյանը հուսով է, որ Պուտինի հետ իր հանդիպումից հետո Ռուսաստանի գործարարների ներդրումները կակտիվանան
08/09/2018 18:33

Փաշինյանը հուսով է, որ Պուտինի հետ իր հանդիպումից հետո Ռուսաստանի գործարարների ներդրումները կակտիվանան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հանդիպել է հայ գործարարների հետ:

Նա տեղեկացրել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին վերավերող բոլոր հարցերը:

«Այդպիսի հարց չի մնացել, որ մենք թողնենք առանց քննարկման և հանդիպման արդյունքում արձանագրել ենք, որ ունենք ըմբռնում: Կարող եմ վստահաբար ասել, որ մեր հարաբերություններում չկա որևէ խնդիր, որևէ պրոբլեմ: Հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն որևէ ճգնաժամ չկա, այլ թույլ տվեք հավակնոտ հայտարարություն անել և ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այսքան բարձր մակարդակի չեն եղել, ինչքան որ կան այսօր», - նշել է Ն.Փաշինյանը:

Նրա խոսքով, Վ.Պուտինի հետ քննարկումներում ընդհանրացվել են պատկերացումներն ու եկել են ընդհանուր հայտարարի:

«Այս հանդիպումը պետք է նաև նոր ազդակ դառնա Ռուսաստանի գործարարների համար, որպեսզի նրանք առավել ակտիվ լինեն ՀՀ տնտեսության մեջ ներդրումներ անելու իմաստով», - ասել է վարչապետը:

Փաշինյանը հուսով է, որ Պուտինի հետ իր հանդիպումից հետո Ռուսաստանի գործարարների ներդրումները կակտիվանան