10/09/2018 19:37
Ինձ համար ամոթ է, երբ մեր բնակիչները կռացած են գնում գործի, կռացած են գալիս գործից տուն. Հայկ Մարության
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի համար տրանսպորտն այլևս Ա կետից Բ կետ տեղափոխվելու հարց չէ։
«Ինձ համար տրանսպորտն այսօր պատվի հարց է։ Ինձ համար ամոթ է, երբ մեր բնակիչները կռացած են գնում գործի, կռացած են գալիս գործից տուն»,- Էրեբունիում հանրահավաքի ժամանակ ասաց Հայկ Մարությանը։
Նա ընդգծեց՝ իր համար ամոթ է, որ տարիքով մարդիկ ամռանը տեղափոխվում են շոգելով, իսկ ձմռանը՝ մրսելով։
«Նախ և առաջ, մեր կարևոր խնդիրն է հենց սկզբից ձերբազատվել մարշրուտկա կոչվածներից»,- ասաց նա։
Հայկ Մարությանը նշեց, որ գծերն ու գծատերերն իսպառ վերանալու են։
«Լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներ, ներմուծելու ենք ավտոբուսներ՝ մեծ, միջին ու փոքր»,-ասաց նա։