Այսուհետ Հայաստանից միս-մսամթերք կարտահանվի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ
10/09/2018 15:56

Այսուհետ Հայաստանից միս-մսամթերք կարտահանվի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ

Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն միջև տևական ժամանակ բանակցություններ էին վարվում Հայաստանից ԱՄԷ միս-մսամթերքի արտահանման շուրջ, հայտնում են ՍԱՊԾ-ից։

Երկու երկրների պատկան մարմիններն արդեն հաստատել են «Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ մսի և մսամթերքի արտահանման առողջության սերտիֆիկատը»:

Այս փաստը ոչ միայն կխթանի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը, այլև կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրացմանն ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը

Այսուհետ Հայաստանից միս-մսամթերք կարտահանվի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ