2018-ի հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ը հավաքագրել է 880 միլիարդ դրամ հարկային եկամուտներ
10/09/2018 11:17

2018-ի հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ը հավաքագրել է 880 միլիարդ դրամ հարկային եկամուտներ

2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 880 միլիարդ դրամ հարկային եկամուտ, որից 670.7 միլիարդ դրամը՝ հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 միլիարդը՝ մաքսային մարմինների, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
 
Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 120.8 միլիարդ դրամ կամ 15.9 տոկոս:
 
«Այդ թվում՝ հարկային մասով աճը կազմել է 100.7 միլիարդ դրամ կամ 17.7 տոկոս, իսկ մաքսային մասով՝ 20.1 միլիարդ դրամ կամ 10.6 տոկոս», - նշեց նա:
 
ՊԵԿ նախագահն ասաց, որ 2018-ի հունվար-օգոստոս ամիսներին հարկ վճարողների բանկային հաշիվներին վերադարձվել է 67.2 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 41.1 միլիարդի փոխարեն կամ 26.1 միլիարդ դրամով ավել:
 
«2018-ին հունվար-օգոստոս ամիսներին «մաքուր» հավաքագրված գումարը կազմել է 812.8 միլիարդ դրամ, որը 78.0 դրամով կամ 10.6 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից», - ասաց Դ. Անանյանը:
2018-ի հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ը հավաքագրել է 880 միլիարդ դրամ հարկային եկամուտներ