.jpg)
11/09/2018 15:03
Սիմեոնե. Գրիզմանն՝ աշխարհում լավագույն ֆուտբոլիստն է
«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատմել է, թե ում է ինքը համարում նախորդ մրցաշրջանի լավագույնը.
«Նախորդ մրցաշրջանում, անկասկած, Անտուան Գրիզմանը լավագույնն էր աշխարհում: Երդվում եմ իմ երեխաներով, որ չէի կարող պատկերացնել նրա հեռանալը:
Ինձ միշտ թվացել է, որ նա կմնա, չէի տեսնում նրան «Բարսելոնայում»: Նա հաղթել է աշխարհի առաջնությունում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, Եվրոպա լիգայում:
Գրիզմանը լավագույնն էր նաև աշխարհի առաջնության եզրափակչում: Ցավում եմ, որ չի հավակնում «Ոսկե գնդակին», - Սիմեոնեի խոսքերն է փոխանցում A Bola-ն:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանի ավարտին «Բարսելոնան» պատրաստ էր ակտիվացնել Գրիզմանին 100 մլն եվրոյի դիմաց գնելու կետը, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը որոշեց մերժել կապտանռնագույնների առաջարկն ու երկարաձգեց պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի ֆինալիստներն են «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Եգիպտոսի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն ու Խորվաթիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: