Դել Բոսկե. Ուսեյն Բոլտը կարող է հրաշալի ֆուտբոլիստ դառնալ
12/09/2018 12:12

Դել Բոսկե. Ուսեյն Բոլտը կարող է հրաշալի ֆուտբոլիստ դառնալ

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծում է, որ ճամայկացի թեթևատլետ Ուսեյն Բոլտը կարող է հրաշալի ֆուտբոլիստ դառնալ:
 
Հիշեցնենք, որ Ուսեյնը պայմանագիր է կնքել ավստրալական «Սենտրալ Կոստ Մարիներս» ակումբի հետ: 31-ամյա մարզիկի պայմանագիրն անժամկետ է: Այդ պայմանագրի շնորհիվ ճամայկացին կարող է մարզվել ավստրալական ակումբի հետ:
 
«Բոլտը կարող է հրաշալի ֆուտբոլիստ դառնալ: Նրա արագությունը մեծ օգուտ կտար հակագրոհների վրա շեշտը դնող ակումբներին: Սակայն պրոֆեսիոնալ ֆուտբոլում կարիերա սկսել 32 տարեկանում, դա այդքան էլ նորմալ չէ», - Դել Բոսկեի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Դել Բոսկե. Ուսեյն Բոլտը կարող է հրաշալի ֆուտբոլիստ դառնալ