12/09/2018 11:49
Խորհրդարանում «Ելք» խմբակցությունը կղեկավարի Լենա Նազարյանը
«Ելք» խմբակցությունը խորհրդարանում նոր ղեկավար ունի:
Aysor.am-ի թղթակիցն Ազգային ժողովից փոխանցում է, որ խմբակցության ղեկավար է ընտրվել Լենա Նազարյանը, ով ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն էր, մինչդեռ մայիսի 8-ին նրա՝ վարչապետ ընտրվելուց հետո, խմբակցությունը մինչ այսօր խմբակցության ղեկավար չուներ:
Հիշեցնենք, որ խմբակցության քարտուղարը Գևորգ Գորգիսյանն է, ով ներկայացնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: