12/09/2018 11:28
ԱԳ նախարարը Ժնևում կհանդիպի ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ
Սեպտեմբերի 12-13 ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև:
Սեպտեմբերի 13-ին նախարարը բացման խոսքով հանդես կգա Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակներում կայանալիք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակով թեմատիկ քննարկմանը:
ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանում։
Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։