14/09/2018 14:39
Սեպտեմբերի 17-ը աշխատանքային օր է
Կրթության, գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ը աշխատանքային օր է։
«Ի գիտություն ուսումնական հաստատությունների աշխատողների և սովորողների` տեղեկացնում ենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ը` առաջիկա երկուշաբթի օրն աշխատանքային է: Ուստի ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով», - նշված է ԿԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: